Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ Փաշինյան

Nov 16, 2018 Comments Off on Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Փաշինյանը մոտեցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր կենտրոնում էին` նշելու հերոսի ծննդյան տարեդարձը:

«Այսօր մեր բոլորի սիրելի Ռոբերտի, ինչպես լսեցի` տղերքը ասում էին` Կյաժի ծննդյան օրն է: Խմենք նրա հերոսության կենացը, մեր բոլոր ընկած և ապրող հերոսների կենացը, մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հայ ժողովրդի, մեզ բոլորիս: Հուսով եմ` մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել»,- ասել է նա:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին, որ այս տարի արդեն երրորդ անգամ է իրենց հիշում, ինչին նա արձագանքել է, որ միշտ է իրենց հիշում, պարզապես երրորդ անգամ է այցելում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: