ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Nov 16, 2018 Comments Off on ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կաշխատի շուրջօրյա, արտակարգ ռեժիմով:Այս մասին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ստեղծված է աշխատանքային խումբ, և մենք հաջորդ շաբաթվա սկզբում հատուկ հայտարարություն կանենք այդ խմբի խնդիրների, կարգավիճակի հետ կապված, ինչպես մշտապես անում ենք: Ողջ քարոզարշավի ընթացքում  հատուկ ուշադրություն ենք դարձնելու ընտրական իրավունքների պաշտպանությանը, հատկապես լրագրողների աշխատանքի, դիտորդների աշխատանքի պաշտպանությանը, կրթական հարցերին, որովհետև ես մշտապես քննադատել և հարց եմ բարձրացրել, երբ արվում էին մանկապարտեզի ու դպրոցի` քաղաքական գործընթացին ներգրավելու փորձեր»,- ասաց Թաթոյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: