«Բա վարչապե՞տը ինչի է ախրանա պահում, վախո՞ւմ է մտնի ժողովրդի մեջ». Շարմազանով

Nov 16, 2018 Comments Off on «Բա վարչապե՞տը ինչի է ախրանա պահում, վախո՞ւմ է մտնի ժողովրդի մեջ». Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրառանալով նախագիծը, որով նախատեսվում էր կաթողիկոսին նույնպես պարտադիր հատուկ պահպանության տակ առնել ու նրա անվտանգությունը պահպանել, նշել է, որ որ նման կարեւոր հարցերը չեն ուզում, որ կախված լինի վարչապետի քաղաքական կամքից:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի օրոք նրա անվտանգությունը չեք փորձել նման օրենք ընդունել` պատասխանել է. «Որովհետեւ ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները չէին վխտում եւ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարվում, Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Այս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք վեհարանի գրավման փորձեր, վեհափառի նկատմամբ ոտնձգություն, աղանդավորության քարոզ եւ գոմիկության քարոզ, այ դրա համար էլ այսօր բերել ենք այդ նախագծերը: Մենք չէ , որ պետք է որոշենք՝ ինչ պետք է անի վեհափառը, մենք պետք է ընդամենը պաշտպանենք, իսկ վեհափառին գնահատական կտա Աստված, ոչ թե սովորական մահկանացուներս»:

Դիտարկմանը, որ պետք է հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող մարդու նշանակվեր, որ չվախենար իր ժողովրդից ու հասարակությունից՝ Շարմազանովն ասել է. «Վեհափառը չի վախենում հասարակությունից, այս հասարակության հոգեւոր առաջնորդն է: Բա վարչապե՞տը ինչի է ախրանա պահում, վախո՞ւմ է մտնի ժողովրդի մեջ: Չէ չէ՞, եթե վտանգ լինի, մենք կօգնենքը ո՞րն է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: