Գիտնականները քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ են գտել

Nov 16, 2018 Comments Off on Գիտնականները քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ են գտել

Գիտնականները մտածել են՝ իսկ ի՞նչ կլինի, եթե հետևեն այն մոկելուլներին, որոնք գլյուկոզա են տեղափոխում օրգանիզմում: Դիտարկումների արդյունքներով պարզվել է, որ օրգանիզմի բջիջներում SGLT2 սպեցիֆիկ մոլեկուլի մակարդակի բարձրացումը վկայում Է քաղցկեղի վերահաս զարգացման մասին: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները, իսկ աշխատանքի արդյունքները հրապարակված են MedicalXpress հանդեսում:

Ինչպես նշվում է` քաղցկեղային բջիջներն առանձնապես գլյուկոզայի խիստ կարիք ունեն իրենց գոյատևումն ու աճն ապահովելու համար: Գիտնականներին այս կերպ հաջողվել Է օրինաչափություն նկատել. եթե օրգանիզմում SGLT2-ի մակարդակը բարձրանում Է, ապա դա կարող Է վկայել գլյուկոզայի կուտակման մասին և, հնարավոր Է, ուռուցքային հիվանչության նախանշան դառնալ:

Այսպես, նրանց խոսքով՝ SGLT2-ի բարձրացումն առավել բնորոշ Է շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: