Թող կաթողիկոսն անձամբ ապահովի իր անվտանգությունը. «Ելք» անդամ

Nov 16, 2018 Comments Off on Թող կաթողիկոսն անձամբ ապահովի իր անվտանգությունը. «Ելք» անդամ

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը հարցին, թե ինչու է դեմ քվեարկել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում էր պետական պաշտպանություն տրամադրել կաթողիկոսին, նշել է, որ եթե մտավախություն կա, թող կաթողիկոսն անձամբ ապահովի իր անվտանգությունը:

«Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու կաթողիկոսը չի ուզում դիմել իր անվտանգության համար: Եթե կա այդպիսի խնդիր, թող դիմի: Կարծեմ հայտարարություն եղավ, որ իսկական քրիստոնյան պետք է կողմ քվեարկի այս օրենքին: Ես չեմ տեսնում որևէ տրամաբանություն քրիստոնյա մարդուն կապել որևէ օրենքի ընդունման կամ չընդունման հետ»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: