Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն չեն տա

Nov 16, 2018 Comments Off on Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն չեն տա

28 կողմ ձայնով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում մերժվեց:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ քվեարկությունը  նշեց, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, ուստի նման օրենքի կարիք չկա:

«Հայ առաքելական  եկեղեցին և Վեհափառ Հայրապետն այն ինստիտուտը չեն, որ «եթե»-ներով խոսենք: Նրանք մեր Սահամանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է սահմանադրությամբ: Ուստի պարտավոր ենք  բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հատուկ լիազորություններ տալ Վեհափառ հայրապետին»,նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց պաշտպանել այդ նախաձեռնությունը:  Երկարատև քննարկումներից և բանավեճերից հետո նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար կողմ ձայներ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: