Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով

Nov 16, 2018 Comments Off on Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով

ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,որով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրել նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը, մինչդեռ այսօր այդ պահպանությունից օգտվելու համար Կաթողիկոսը պետք է դիմի կառավարությանը,ԱԺ նիստում մերժվեց:

Երբ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը վրդովված լքեց նիստերի դահլիճը,լ րագրողները նրանից  հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ օրինագիծը չէր բերվում ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում:

«Որովհետև Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չեն վխտում և Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա հարձակումներ չէին կատարվում: Այ, դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք և՛ Վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության քարոզ, և՛ գոմիկության քարոզ: Այ, դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը:

Ես  չեմ ցանկանում  ցանկանում, որպեսզի այդ կարևորագույն հարցերը կախված լինեն Փաշինյանի կամ վաղվա իշխանության քաղաքական կամքից:

Կա Սահմանադրություն և ըստ դրա ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ և իրենք տեսնում են այդ վտանգներն ու փորձում են տալ ուղիղ օրենսդրական լուծումներ»,- ասաց Է.Շարմազանովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: