Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունում չարաշահումներ են բացահայտվել

Nov 16, 2018 Comments Off on Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունում չարաշահումներ են բացահայտվել

Հրապարակը գրում է.

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել եւ շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։

Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին եւ այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադեւոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել եւ որեւէ բան չի հայտնաբերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, եւ մեզ դա չպետք է հետաքրքրի։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: