Պաշտոններին միշտ վերաբերել եմ որպես ծառայություն, ոչ թե շռայլություն․ Ֆելիքս Ցոլակյան

Nov 16, 2018 Comments Off on Պաշտոններին միշտ վերաբերել եմ որպես ծառայություն, ոչ թե շռայլություն․ Ֆելիքս Ցոլակյան

Ինչպես հայտնի է՝ Շիրակի նախկին մարզպետ, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն Աժ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում կայացրեց նորից առաջադրվելու։ Ֆելիքս Ցոլակյանի բացառիկ հարցազրույցը ստորև․

-Պարոն Ցոլակյան, ինչո՞ւ որոշում կայացրեցիք ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և Ձեր թեկնածությունը կրկին առաջադրել Շիրակի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով:

-Այո, ճիշտ եք, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով` Շիրակի մարզից, բայց իմ թեկնածությունը ոչ թե ես ինքս եմ առաջադրել, այլ առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հարցին, ընդամենը մեկ բան կասեմ. դեռևս նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ես շիրակցիներին խոստացել էի, որ չեմ խաբելու, եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ, կասեմ՝ չեմ կարող, բայց երբեք չեմ խաբի: Կարծում եմ, որ այս ընթացքում ոչ միայն շիրակցիներն, այլ անգամ ինձ չճանաչող մեր բոլոր հայրենակիցները համոզվեցին, որ ինձ համար ժողովրդի շահից առավել շահ ուղղակի գոյություն չունի: Առաջադրվել եմ, որովհետև գտել եմ, որ իմ առաջադրվելով՝ կարող եմ օգնել ժողովրդին կապիտալացնել այն հաղթանակը, որը դեռևս վերջնականապես չի ամրագրվել։

-Այսինքն` հնարավոր է ընտրություններից հետո չվերցնե՞ք պատգամավորական մանդատը:

-Վաղ է դեռ խոսել և՛ ընտրությունների արդյունքների, և՛ իմ մանդատ վերցնելու կամ չվերցնելու մասին: Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց մեկ բան ակնհայտ է. ես պետական ծառայող եմ, ողջ կյանքս ծառայել եմ ժողովրդին, որտեղ կորոշվի, որ իմ փորձն ու գիտելիքները պետք են, ես այնտեղ էլ ծառայելու եմ: Այդպես եղել է միշտ, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել այս կամ այն պաշտոնը, կարևորը, որ յուրաքանչյուրս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, լինենք մեր տեղում և ազնիվ ծառայենք մեր ժողովրդին ու հայրենիքին։

Մանրամասն`սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: