Կրակող ցուցարարի տեսանյութը ներկայացվել է Վճռաբեկին. Քոչարյանի պաշտպան

Nov 15, 2018 Comments Off on Կրակող ցուցարարի տեսանյութը ներկայացվել է Վճռաբեկին. Քոչարյանի պաշտպան

Մեղադրանքի մեջ չեն կարող լինել ձեւակերպումներ, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Մեղադրանքի մեջ այնպիսի ձեւակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված եւ անզեն։ Առկա են տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված է՝ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ անուններ են նշված, զենքի տեսակն է նշված, այսինքն՝ չի կարող մեղադրանքի մեջ ձեւակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին»,– ասաց Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանը հայտնեց, որ այն տեսագրությունը, որի մասին ժամանակին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, այսօր առավոտյան ներկայացրել է Վճռաբեկ դատարան։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: