Հայտնի մարդկանց զավակները՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

Nov 14, 2018 Comments Off on Հայտնի մարդկանց զավակները՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել են հայտնի մարդկանց զավակներ` Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որդին՝ Միքայել Զոլյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի որդին՝ Անդրանիկ Մալխասյանը։«Իմ քայլ»–ում ընդգրկվել են նաեւ հայտնի մարզիկներ Առաքել Միրզոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։ Ջուլֆալակյանը որպես անկուսակցական թեկնածու ՔՊ ցուցակի 57-րդ համարն է: Միրզոյանը նախկինում «Հանրապետական» կուսակցությունից է եղել, այժմ ՔՊ–ի ցուցակի 143–րդ համարն է, ներկայումս անկուսակցական։ 2 մարզիկներն էլ օլիմպիական չեմպիոնների որդիներ են: Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանի որդին է, իսկ Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն ծանրորդ Հոկսեն Միրզոյանի որդին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: