Լոռու նախկին մարզպետը առաջադրվում է ՀՀԿ-ի կողմից

Nov 14, 2018 Comments Off on Լոռու նախկին մարզպետը առաջադրվում է ՀՀԿ-ի կողմից

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա առաջադրվելու է ՀՀԿ-ից որպես ռեյտինգային թեկնածու թիվ 9 ընտրատարածքում:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին շուտով կներկայացնեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: