«Կոչ եմ անում ստուգել նաև այլ ստուգում իրականացնող մարմիների ստուգումները». Մանե Թանդիլյան

Nov 14, 2018 Comments Off on «Կոչ եմ անում ստուգել նաև այլ ստուգում իրականացնող մարմիների ստուգումները». Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդում պաշտոնական դիրքի չարաշահման մասին.

Ֆինանսների նախարարության կողմից ստացել եմ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգման ակտը, որը ներառում է նաև նախորդ տարիների ընթացքում բացահայտված խախտումները և թերությունները: Առկա են մի շարք խախտումներ վառելիքի, ներքին գործուղումների և այլ ծախսերի մասով, որոնց վերաբերյալ կա առաջարկ և գործընթաց աշխատակիցների կողմից գումարները բյուջե վերականգման ուղղությամբ: Ակտում ամենամեծ բացահայտումը վերաբերում է Ծառայության ղեկավարներին տրամադրված ընդհանոր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով: Հատկանշական է, որ ի տարբերություն այլ, ավելի փոքր խախտումների, այս խախման մասով Ֆինանսների նախարարության կողմից չկա բյուջե վերականգնման առաջարկ կամ պահանջ: Այս «վրիպակը» քննարկեցի նաև Ֆինանսների նախարարության ղեկավարության հետ, որոնք փաստացի համաձայնեցին «անհետևանք» պարգևատրումների հետ և առաջարկեցին փաստը ընդունել ի գիտություն: Նշվածի հիման վրա գրություն եմ ներկայացրել գլխավոր դատախազին և արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Կոչ եմ անում վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ պետական համակարգում ստուգումներ անցկանցելուն զուգահեռ ստուգել նաև այլ ստուգում իրականացնող մարմիների ստուգումները:

Պետական բյուջեից գողացված ցանկացած գումար պետք է վերադարձվի և ծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանն ու անվտանգությանը:
Պետական բյուջեի նկատմամբ որևէ ոտնձգություն ինձ համար նույնական է պետական դավաճանության հետ»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: