«Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ». Փաշիկ Ալավերդյան

Nov 14, 2018 Comments Off on «Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ». Փաշիկ Ալավերդյան

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ դոպինգի համար 4 տարով որակազրակված ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի ապագային։ Ինչպես տեղեկացրեց` նա այլևս մրցումների չի մասնակցելու:

«Խռիփսիմե Խուրշուդյանն այլևս չի մարզվելու։ Իր համար կարող է մարզվել, բայց մրցումների չի մասնակցելու։ Առաջին հերթին այդ 4 տարին չի կարող դիմանալ, երկրորդն էլ ի վերջո տան կին է, երկրորդ-երրորդ զավակն է ուզում ունենալ։ 2 տարի հետո նա ոչինչ չի կարողանա անել։ Նա էլ է համոզված դրանում։ Նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ»,- նշեց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: