ԼԳՏԲ չկայացած ֆորումի պատճառով Վալերի Օսիպյանից հաշիվ են պահանջել

Nov 16, 2018 Comments Off on ԼԳՏԲ չկայացած ֆորումի պատճառով Վալերի Օսիպյանից հաշիվ են պահանջել

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ԼԳՏԲ չկայացած ֆորումի պատճառով ստիպված է եղել պարզաբանումներ տալ: Նման տպավորություն է ստեղծվում Ոստիկանության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից, որը պատմում է Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման մասին:

Վալերի Օսիպյանը նախօրեին հանդիպել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլենի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերել են
ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին, կանանց իրավունքներին և ԼԳՏԲ չկայացած ֆորումին:

Առաջին հարցի հետ կապված Կլեման Նյալետոսսի Վուլենը գովասանքի խոսեր է ասել՝ նշելով, որ բարձր է գնահատում այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք «նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով»։
Վալերի Օսիպյանը ընդգծել է, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։
Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերի Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։
ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին  հետաքրքրել է նաև ԼԳՏԲ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։

Վալերի Օսիպյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունը ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։ «Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»,- ասել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

Դատելով հաղորդագրության տեքստից՝ միջազգային պատվիրակները մեղադրել են Հայաստանի իրավապահներին՝ ԼԳՏԲ ֆորումի տապալման համար: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե ինչ են քննարկել այս հարցով ընդհանրապես, բայց հարցը թերևս դիտարկվել է իրավունքի տեսանկյունից: Հատկապես ոստիկանության համար սա չափազանց նուրբ և խորհրդանշական հարց է, եթե հաշվի առնենք, որ միասեռականները համարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա և ծեծի ենթարկել ոստիկաններին: Դժվար է ասել, ոստիկանապետը բարձրացրել է այս հարցը, թե ոչ, բայց ակնհայտ է, որ նրանից հաշիվ են պահանջել ԼԳՏԲ չկայացած ֆորումի համար:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: