Միջնորդել են վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքները. նոր մանրամասներ

Nov 12, 2018 Comments Off on Միջնորդել են վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքները. նոր մանրամասներ

«Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքների հետ անհամաձայնությունները մենք ներկայացրել ենք և միջնորդել ենք այն վերացնել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ անդրադառնալով իր վստահորդի նախաքննության ընթացքին:

Երանոսյանի փաստաբանի փոխանցմամբ՝ միջնորդության լուծումը հետաձգվել է և այս պահին որևէ գործողություն չկա:

«Մենք նաև տեսանյութեր ենք ներկայացրել, որտեղ երևում է, որ բազմաթիվ նռնակների պայթյուններ են եղել և ոստիկանության այլ ծառայողներ նույնպես կիրառել են նռնակներ»,-մանրամասնեց Տիգրան Սաֆարյանը:

Այս պահին Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Նշենք, որ Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նշելով, որ «թե՛ իր, և թե՛ ոստիկանության գործողությունները օրինաչափ են եղել և մեղադրանքի կամ կասկածանքի ոչ մի հիմք չի տեսնում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: