Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Nov 12, 2018 Comments Off on Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝«Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին:

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»:

«21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-հայտարարել էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: