Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ

Nov 13, 2018 Comments Off on Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։

Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ հանրության շրջանում հիմնական մասը դա չէր ակնկալում։ Այլ էր հարցն Արցախում, որտեղ «պերեստրոյկայից» ոգևորված՝ փորձում էին լուծել Արցախի խնդիրը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: