Նիկոլ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն. Աշոտյան

Nov 12, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ այս ընթացքում իրենք նախկինի կեղտերն են մաքրում, ուզում են հասկանալ, թե ինչու են նախկինները օրինակ, ատամի խոզանակը կոշիկի խոզանակի հետ զրել, Աշոտյանն արձագանքեց. «Եթե նման բան են թույլ տվել, եթե քաղաքական հիգիենայի պրոբլեմներ ունեն, ՀՀԿ-ն նման խնդիրներ չունի: Եթե պետք է ասեին՝ ժողովո՛ւրդ, պետք է մաքրենք 20 տարվա ախոռը, թող ժողովրդին չխոստանային բարձր կենսաթոշակ, բարձր աշխատավարձ: Իրենք եկել են իշխանության այլ խոստումներով, բարդ խնդիրներին խոստացել են հեշտ լուծումներ: Ասում էին՝ Սաշիկը 50/50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 մլն-ով կավելացնենք, կենսամակարդակը կբարձրանա»:

Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ իրենք գիտեին, որ իշխանության եկողները սուտ են ասում, ժողովուրդը չգիտեր. «Մտածում էր, որ կա փրկիչ, բայց փրկիչ չկա, փրկիչը մի անգամ է եկել: Մնացածը խորամանկություն է, որի արդյունքները մենք տեսնում ենք»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: