ՀՀԿ խորհրդի կազմը տասնյակներով լքում են. ովքե՞ր են նրանք

Nov 12, 2018 1 Comment

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը լքել է մոտ 30 հոգի: Այս տեղեկությունը Factor.am-ին փոխանցել էին ՀՀԿ-ի աղբյուրները: Տեղեկությունը  factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը և ասաց, որ խոսքը 22 անդամի մասին է: Տարօրինակը, սակայն, այն է, որ Թադևոսյանը հրաժարվում է նշել այն անձանց անունները, որոնք լքել են ՀՀԿ խորհուրդը: Մեր տեղեկություններով՝ խորհրդից հեռացել են բնապահպանության նախկին փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը: ՀՀԿ խորհուրդը լքողների մասին տեղեկություններ հրաժարվեցին տալ նաև ՀՀԿ ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչները: Նրանք պնդում էին, որ դա Ռուբեն Թադևոսյանի պարտականությունն է, իսկ Թադևոսյանը հակադարձում էր, որ իր պարտականությունը չէ:

ՀՀԿ խորհրդի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած նիստին ներկա չեն եղել բոլոր անդամները: Հատկապես աչքի է ընկել Տարոն Մարգարյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը: Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում՝ իշխանափոխությունից հետո, չեն ներկայանում ՀՀԿ ԳՄ նիստերին

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “ՀՀԿ խորհրդի կազմը տասնյակներով լքում են. ովքե՞ր են նրանք” հրապարակմանը