Թրամփը հայտնել է, թե ովքեր են Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատասխանատուները

Nov 10, 2018 Comments Off on Թրամփը հայտնել է, թե ովքեր են Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատասխանատուները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառը անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է:

«Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, իսկ մարդիկ շարունակում են զոհվել, ամեն ինչ տեղի է ունենում անտառների վատ կառավարման  պատճառով: Անհապաղ լուծեք խնդիրը, թե չէ դաշնային միջոցներ էլ չեն լինի»,-գրել է  նա իր թվիթերյան էջում::

 

Похожее изображение

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: