Թրամփը արգելել է ապաստաններ տրամադրել ապօրինի ներգաղթյալներին

Nov 09, 2018 Comments Off on Թրամփը արգելել է ապաստաններ տրամադրել ապօրինի ներգաղթյալներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ, որով արգելվում է ապօրինի միգրանտներին ապաստան խնդրել: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 9-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս՝ հաղորդում է Reuters-ը:

Նա ստորագրել է հռչակագիր, ըստ որի՝ ԱՄՆ- Մեքսիկա սահմանը անօրինական ճանապարհով անցածները չեն կարող օգնություն խնդրել: Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք ԱՄՆ տարածք մուտք գործեն օրինական ճանապարհով։

«Ես հենց նոր օրենք ստորագրեցի ներգաղթի մասին։ Մեզ պատ է պետք»,- ասել է Թրամփը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: