Խաչատուրովը չի նստելու. Կարեւորը նրա անունը հանելն էր. Գուրգեն Եղիազարյան

Nov 09, 2018 Comments Off on Խաչատուրովը չի նստելու. Կարեւորը նրա անունը հանելն էր. Գուրգեն Եղիազարյան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի նստելու, նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը: Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա նոր նրա նկատմամբ քրեական գործ հարցեին։ Այս կերպ` իրականում Հայաստանը ՀԱՊԿ–ում կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը»,–ասաց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: