Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երվանդ Մանրյանին ու անձամբ հանձնել ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը

Nov 09, 2018 Comments Off on Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երվանդ Մանրյանին ու անձամբ հանձնել ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ին այցելել է Երվանդ Մանարյանին ու նրան հանձնել ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը հաստատող փաստաթուղթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է դերասանի որդին՝ Քրիստ Մանարյանը:

«Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով: Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք ունեին երկուսն էլ: Դե մենք էլ կողքից…))) Հետո ավելի լավ նկարներ կդնեմ», – գրել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: