Դիմակավորված անձինք փորձել են թալանել դեղատունը

Nov 09, 2018 Comments Off on Դիմակավորված անձինք փորձել են թալանել դեղատունը

Նախօրեին դիմակավորված անձինք փորձել են թալանել Արարատում գործող դեղատներից մեկը, սակայն սեփականատերը ժամանակին հասել է։

Փաստինֆո-ի տեղեկություններով՝ երկու երիտասարդ, դիմակավորված, տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրելով դեղատան ճաղավանդակը, մուտք են գործել դեղատուն և այնտեղից փորձել են կատարել գողություն:

Նշված դեղատան ահազանգման համակարգը միանալուն պես սեփականատերը հոր և եղբոր հետ միասին շտապել է դեղատուն և երբ սեփականատերը մտել է դեղատուն դիմակավորված անձանցից մեկը երկաթյա լինգով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով վնասված ու փորձել դիմել փախուստի։ Սակայն ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր ժամանակ ոստիկանության օպերատիվ խմբին հաջողվել է վերջիններիս բռնել և բերման ենթարկել:

Ոստիկանությունում կատարվում է քննություն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: