«350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու». Նիկոլ Փաշինյան

Nov 09, 2018 Comments Off on «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև երկրում դեռևս առկա խնդիրներին: «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու: Դեռևս պարզ չէ, թե այդ նպաստառուներից քանի՞սն են իրական կարիքավորները: Մարդ կա տանը նստած է, բայց միլիոնատեր է: Քրեական գործերից մենակ մեկով մի փոքր քաղաքում 500 մլն դրամի վնաս է հասցվել բյուջեին: Մենք ոչ թե մարդկանց ասում ենք՝ աղքատ յոլա գնացեք, որ ընտրություններին գանք, 5000 դրամ ընտրակաշառք տանք, այլ ասում ենք՝ վեր կացեք, դուք կարող եք: Էն քաղաքականությունը, որ մինչև հիմա տարվել է՝ հետ պահել մարդկանց աշխատելուց, մենք դա 180 աստիճանով փոխելու ենք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: