Դաշտ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Էջմիածին միջմարզային ճանապարհը

Nov 09, 2018 Comments Off on Դաշտ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Էջմիածին միջմարզային ճանապարհը

րմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները  քիչ առաջ փակել էին  Աշտարակ-Էջմիածին միջպետական ավտոճանապարհը՝Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից պահանջելով պարզաբանել , թե ինչու՞ է հեռացրել  Դաշտի միջնակարգ դպրոցի տնօրերին:

Քիչ առաջ այս թեմայով գրառում էր կատարել նաև Անահիտ Բախշյանը.

Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու Ձեր հիմնավորմամբ պիտի խաղաղեցնեք թե՛ աշակերտներին, թե՛ գյուղի ժողովրդին: Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել: Ինձ զանգել են թե՛ դպրոցի մանկավարժները, ովքեր ողջունում են Ձեր որոշումը, թե՛ ծնող, ով չի ողջունում, բայց երևույթների մասին էր այդ ծնողը պատմում, որոնք միայն տնօրենի վատ կառավարման մասին էին վկայում: Այդ տնօրենին ես գիտեմ նախորդ ավագ դպրոցից, որին խայտառակ կերպով հանեցին, իսկ մարզպետ Ղահրամանյանը նրան <տեղավորեց> իր ենթակայության դպրոցում: Այլևս նան հանդուրժել չի կարելի, մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի:
Քայլ արեք դեպի ժողովուրդ, սիրելիս,գրել էր նա:

Տեսանյութը՝ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: