Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի մասնակցությամբ

Nov 09, 2018 Comments Off on Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի մասնակցությամբ

Ինչպես հաղորդում է «Вечерний курьер»-ը,  Մոսկվայի Զելենոգրադսկի վարչական շրջանում նոյեմբերի 7-ի երեկոյան սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 7 հայ,տուժել է առնվազն մեկ մարդ: Այլ տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, որոնք հոսպիտալացվել են:

Մասնակիցներից 8-ին՝ 7 հայ  և 1 դաղստանցի ձերբակալվել են,նրանք  արդեն վկայություն են տվել: Ընդհանուր առմամբ որպես վկա ոստիկանական բաժանմունք է ներկայացվել 12 մարդ:

Մոսկովյան բժիշկներն արդեն հաստատել են, որ բուժօգնության համար հիվանդանոց է դիմել մեկ մարդ, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով: Տուժածը դաղստացի է, որը, ենթադրաբար, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն է եղել:

Նշվում է, որ վիրավորում ստացած դաղստանցու վրա հարձակում գործելու մեջ կասկածվում է ծեծկռտուքին մասնակցած հայերից մեկը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: