Ջերմաստիճանը միանգամից կնվազի.ձյուն կտեղա

Nov 09, 2018 Comments Off on Ջերմաստիճանը միանգամից կնվազի.ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում նոյեմբերի  9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի  12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: