«Սպառնացել են սպանել, հայրենիքի դավաճան են անվանել». ադրբեջանցին՝ Ասյա Խաչատրյանի հետ «ընկերության» մասին

Nov 09, 2018 Comments Off on «Սպառնացել են սպանել, հայրենիքի դավաճան են անվանել». ադրբեջանցին՝ Ասյա Խաչատրյանի հետ «ընկերության» մասին

20-ամա ադրբեջանցի Թեհրան Բայրամովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատմել է Ասյա Խաչատրյանի հետ «ընկերության» մասին:

Ադրբեջանցին հայտնել է, որ իրենք ծանոթացել են մի քանի ամիս առաջ Facebook սոցցանցում, պատահական, որից հետո որոշել են միասին մեկնել Վրաստան: «Պարզվեց, որ Ասյան, ինչպես և ես, դեմ է ռազմական գործողություններին: Ընկերացանք և որոշեցինք հանդիպել Վրաստանում»,- ասել է ադրբեջանցին:

Նա հերքել է, որ իրենց միջև մտերիմ հարաբերություններ կան: «Մենք պարզապես լավ ընկերներ ենք»,- ասել է ադրբեջանցին:

Թեհրան Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանում իրեն հայրենիքի դավաճան են համարում, նույնիսկ սպառնում են սպանել:

«Պատերազմում գտնվող երկրի ներկայացուցիչների հետ «բարեկամություն» անելը, բնական է, առաջացնում է հասարակության ցասումը և վրդովմունքը: Դա հասարակության իմունային համակարգի դրսևորումն է, ինչը հասկանալի է և կանխատեսելի»,- ավելի վաղ ասել էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: