Նոր մեխանիզմ

Nov 09, 2018 Comments Off on Նոր մեխանիզմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետեւելու են ընտրությունների ընթացքին:

Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն:

Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: