Նոր կասկածյալ գաղտնալսման գործով

Nov 10, 2018 Comments Off on Նոր կասկածյալ գաղտնալսման գործով

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման սկանդալային պատմության վերաբերյալ կարծես թե նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Սակայն թե ով կամ ովքեր են կատարել գաղտնալսումը, դեռեւս հայտնի չէ, կա կասկածյալների խումբ, որը քննարկվում է մամուլի մակարդակով, իսկ ԱԱԾ տնօրենը վերջերս ակնարկեց, թե կասկածյալը հանրությանը հայտնի դեմք է: Այս համատեքստում իրավապահ կառույցներում քննարկվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը, որը հայտնի էր իր ԿԳԲ-շչնիկի համբավով եւ Սյունիքում ամենուր ժուչոկներ էր տեղադրել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: