Լիսկայի լավությունը Նիկոլին

Nov 10, 2018 Comments Off on Լիսկայի լավությունը Նիկոլին

Բազմաչարչար Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, որին բոլոր իշխանությունների ժամանակ աջից-ձախց չփխում են իր քաջագործությունների համար, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում կարծես գետնի տակն է անցել: Նոր իշխանության հաստատման առաջին ամիսներին թեթեւակի շոշափվեց նրա անունը, տղաների ծառայությունից խուսափելու դրվագով, սակայն նրա ահեղ դատաստանը այդպես էլ ուշանում է: Երեւանում սարի գլխին գտնվող նրա տան լուսյերը վաղուց չեն վառվել: Կան տեղեկություններ, որ նա գտնվում է Լոնդոնում: Մեզ հայտնի դարձավ, որ կապ են հաստատել Լիսկայի հետ, սակայն նա փոխանցել է, որ ոչ գալու է, ոչ էլ ինչ-որ կերպ ներգրավվելու ընտրական գործընթացներին: Իսկ դա նշանակում է, որ նա մեծ լավություն է անելու Նիկոլ Փաշինյանին եւ իր ներկայությամբ գլխացավանք չի դառնալու ընտրությունների ժամանակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: