Ինչու է Խաչատուրովը մեկնել Վրաստան

Nov 09, 2018 Comments Off on Ինչու է Խաչատուրովը մեկնել Վրաստան

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։

Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի կանչվել հարցաքննության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: