ԲՀԿ-ական թեկնածուներն այլեւս ռիսկ չեն անում առաջադրվել

Nov 09, 2018 Comments Off on ԲՀԿ-ական թեկնածուներն այլեւս ռիսկ չեն անում առաջադրվել

«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերը այս ընտրություններում այլեւս ցանկություն չեն դրսեւորում առաջադրվել՝ հասկանալով, որ այս անգամ ձայներ ստանալու հնարավորությունը անհամեմատ փոքր է:

Մասնավորապես՝ այս ընտրություններում չի առաջադրվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, ով օրերս մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դավթյանը Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից «Ծառուկյան» դաշինքի համար 7 հազար 500 ձայն էր ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: