Նազարբաեւն ու Բատկան Փաշինյանի ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» չեն խոսում. Նրան ընթրիքի չեն կանչում

Nov 09, 2018 Comments Off on Նազարբաեւն ու Բատկան Փաշինյանի ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» չեն խոսում. Նրան ընթրիքի չեն կանչում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։

Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին նման սեղանների շուրջ առանձնապես չեն կանչում, ԵՏՄ-ՀԱՊԿ վերնախավը երեւի մտածում է՝ հեղափոխականները ճաշ չեն ուտում, սնվում են միայն գաղափարներով, «պաչերով»,- կատակեց ՀԱՊԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը։

«Իրականում նրան չեն վստահում, ավելին, Նազարբաեւն ու Բատկան նրա ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում, որովհետեւ, որքան էլ Նիկոլը Պուտինին ու Ռուսաստանին սիրաշահի, միեւնույն է, օտար է, Ռուսաստանում էլ չեն մոռանում, որ 20 տարի շարունակ նա խոսել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: