Ում աշխատավարձն է բարձրանալու

Nov 09, 2018 Comments Off on Ում աշխատավարձն է բարձրանալու

2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 000 դրամ: ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումներով նախատեսվում է մինչև 2019 թվականի հուլիսը վերանայել նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Բայց այս ծրագիրը ընդունվել էր դեռ նախորդ կառավարության կողմից և այժմ հնարավոր չէ ասել, թե արդյոք այդ բարձրացումը տեղի կունենա: Ամեն դեպքում մենք ունենք այն, ինչ որ ունենք:

Անփոփոխ է մնում նաև գիտնականների, գրադարանավարների, կրթության և մշակույթի ոլորտների աշխատողների աշխատավարձի չափը:

Էապես բարձրանալու է ուժային կառույցներում համակարգում աշխատողների աշխատավարձը: Մասնավորապես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով:  Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ, որի 83%-ը կուղղվի աշխատավարձերի ու դրամական խրախուսումներրի տրամադրմանը: Հատկանշական է, որ ԱԱԾ-ում աշխատավարձի բարձրացույմ էր եղել նաև այս տարվա ապրիլից՝ դոռ նախորդ իշխանության նախաձեռնությամբ: Ըստ այկդմ այս պահին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի աշխատավրձը կազմում է  661 հազար 400 դրամ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի աշխատավարձը կազմում է 562 հազար 190 դրամ: Ոստիկանությունում եւս աշխատավրձերը բարձրացել են, սակայն այդ բարձրացումը լինելու է պարգևատրումների ձևով: 2019թ-ի բյուջեով ոստիկանության ողջ համակարգը, բոլոր ստորաբաժանումներով պարգեւատրվելու են: 2019-ին ոստիկանությունում պարգեւատրման ֆոնդի չափը 7,9 մլրդ դրամ է:

Բարձրացում է նախատեսված նաև Առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձերի համար: ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի քննարկմանն ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջության առաջնային պահպանման անձնակազմին տրվող բյուջեն ավելանալու է: Աշխատավարձերի բարձրացման նպատակներից մեկն այն է, որ  բժիշկները պացիենտներից չակնկալեն այլ եկամուտներ: Նրա կարծիքով՝ բացի այդ, բուժաշխատողների գոհունակությունն ուղղակիորեն ազդում է բուժօգնության որակի վրա՝ սկսած պացիենտի հետ հարաբերություններից, վերջացրած բուն բուժական գործընթացով:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է  որ բժշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը: Ըստ  այդմ՝ 2018-ի 178 000 հազար դրամի փոխարեն սահմանվել է 240 000 դրամ, բուժքույրերի համար սահմանվել է 120 000 դրամ, իսկ կրտսեր աշխատակազմի համար 2018-ի 80 000 դրամի փոխարեն՝ 100 000 դրամ:

2019թ-ին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները:
Կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումների ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ: Ցուցանիշը կաճի 14 մլրդ 146 մլն-ով: Այն պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաև մասնավորների պետական մասնակցության 7,5-2,5 համադրման մասով:

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: