Սատանիստները բռնաբարել և սպանել են 15-ամյա աղջկա

Nov 08, 2018 Comments Off on Սատանիստները բռնաբարել և սպանել են 15-ամյա աղջկա

Խարկովի անտառում հայտնաբերվել է 15-ամյա աղջկա դի, ով եղել է բռնաբարված և դաժանաբար սպանված։ Տեղի բնակիչները համոզված են, որ նրա սպանությունը եղել է ծիսական։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ua։

Խարկովի մոտ գտնվող ավանի 15-ամյա բնակչուհին կորել է նոյեմբերի 2-ին։ Վերջինս սովորում էր քոլեջում եւ առավոտյան տանից դուրս էր եկել՝ դասի գնալու համար։

Աղջկա մայրը նախ փորձել է ինքնուրույն գտնել նրան, բայց գտել է միայն նրա մարզակոշիկը ու դիմել է ոստիկանությանը։ Հաջորդ օրը աղջկա դին հայտնաբերվել է նրա տանից ոչ շատ հեռու՝ անտառի մոտ։

Ինչպես նշվում է` նա դարձել է բռնության զոհ, իսկ դրանից առաջ՝ բռնաբարվել է:

«Դիակը հայտնաբերվել է անտառի մոտ, իսկ հարակից թփուտների մեջ գտել են արահետ՝ սատանայական խորհրդանիշերով եւ կախված՝ սպանված աքլորներով»,-պատմել են բնակիչները։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: