«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант

Nov 08, 2018 Comments Off on «Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант

Коммерсант-ը գրում է, որ հայկական կողմը դեմ է եղել Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը:

«ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահին Աստանայում ՀԱՊԿ նիստին հրավիրելու հարցը: Գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, առաջարկն աջակցել են այլ առաջնորդներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալիևը պատրաստ է եղել մեկնել Աստանա, սակայն դրան դեմ է եղել հայկական կողմը»,- պարբերականը մեջբերում է նիստին մասնակցող աղբյուրի խոսքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: