Հայտնի է, որ երկրից կլինի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը

Nov 08, 2018 Comments Off on Հայտնի է, որ երկրից կլինի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

«Հարցն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը մեր գլխավոր քարտուղարն էր, սակայն  հետ կանչվեց։ Պատճառները ես չեմ նշի, դա հայական կողմի գործն է։ Ըստ կանոնադրության՝ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է։ Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգում, սակայն բոլոր անդամ երկրների ղեկավարները նշել են, որ մնում է մեկ տարի, նա նույնիսկ չի հասցնի շրջել երկրներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար հաջորդ՝ բելառուսական կողմից»,–այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո, հաղորդում է Spuntik-Ղազախստանը:

Վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: