Պարզվել է Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և 5 վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը Օպերային թատրոնի բալետի արտիստ է

Nov 08, 2018 Չի մեկնաբանվել

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Mercedes-ը վարել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Հովիկ Սարգսյանը, Opel-ը վարել է 51-ամյա Էդգար Բաղդասարյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Է. Բաղդասարյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչներ, 32-ամյա Սարգիս Մարգարյանը, 2 տարեկան Աշոտ Մարգարյանը, 24-ամյա Վահագն Մարգարյանը և 23-ամյա Վարսենիկ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Մեր գործընկեր News.am լրատվամիջոցից տեղեկանում ենք, որ վիրավորներից Վահագն Մարգարյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ է։ Բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանը News.am-ի թղթակցին հայտնել է, որ Վ. Մարգարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես ավելի վաղ դպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ժամը 20:00-ի սահմաններում բախվել էին Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Եղվարդի ոստիկանապետ Դավիթ Գրիգորյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը: Դեպքի վայր էին ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարեել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, սակայն քանի որ հիվանդանոցից տեղեկություններ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Պարզվել է Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և 5 վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը Օպերային թատրոնի բալետի արտիստ է”

Մեկնաբանել