Նոր խորհրդարանում հավաքվածներն ովքե՞ր են լինելու,որ Արցախի հարցը քննարկեն. ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկում (video)

Nov 09, 2018 Comments Off on Նոր խորհրդարանում հավաքվածներն ովքե՞ր են լինելու,որ Արցախի հարցը քննարկեն. ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկում (video)

Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի մասնակիցներն անդրադարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակին, արտահերթ ընտրություններին, ինչպես նաեւ անդրադարձան այն հարցին, թե ինչպիսին է լինելու քաղաքական դաշտը դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից հետո:

Բանախոսները՝ «Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ՀՀ սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը հանգամանալից անդրադարձան առկա իրավիճակին եւ ընդգծեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների դրական եւ բացասական կողմերը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ շատ շուտով ունենալու ենք մի խորհրդարան եւ կառավարություն, որը բախվելու է Արցախի խնդրի, կոռուպցիայի նոր դրսեւորումների եւ ներքին բախումներին:

Արմեն Հովհաննիսյանը իր հերթին նշեց, որ մեծ թվով իրական քաղաքական ուժեր, քաղաքական ուժեր անիմաստ են համարում մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին: Նա նաեւ խոսեց առկա խնդիրների, պետության առջեւ ծառացած մարտահրավերներին:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: