Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է

Oct 28, 2018 Comments Off on Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արսեն Բաբիկյանի կողմից վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 26-ին ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Նիկողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ՍQ 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հակոբյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ Ս. Հակոբյանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ, Նիկողոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: