Toyota Camry-ն բախվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պաշտոնյայի Toyota Land Cruiser-ին

Oct 27, 2018 Comments Off on Toyota Camry-ն բախվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պաշտոնյայի Toyota Land Cruiser-ին

Այսoր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Հրազդանի կալցևոյի » հարևանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 35 QT 476 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 06 T 001 АМ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Toyota Corolla-ն, որը բախվել է Toyota Land Cruiser-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանատան պաշտոնյաներից մեկին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: