Տարօրինակ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը կրակոցներով սպանել է մի քանի խոշոր եղջերավոր անասունի

Oct 25, 2018 Comments Off on Տարօրինակ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը կրակոցներով սպանել է մի քանի խոշոր եղջերավոր անասունի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը Արարատի մարզի Նշավան գյուղում դեռևս անհայտ տիպի հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորիկ Ամիրյանին պատկանող անասնագոմի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ սատկել են, իսկ մեկը՝ վիրավորվել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի փամփուշտի՝ 20-ից ավելի պարկուճ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: