Ռուսաստանում զարմանում են Վաշինգտոնի  վերաբերմունքից. Պուտին

Oct 23, 2018 Comments Off on Ռուսաստանում զարմանում են Վաշինգտոնի  վերաբերմունքից. Պուտին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  իրենք ապշում են ԱՄՆ-ի կատարած ոչ բարեկամական քայլերից:

Նա հիշեցրել է, որ  իրենց նախորդ հանդիմումը Հելսինկիում եղել է ավելի կոշտ, բայց արդյունավետ, այդ իսկ պատճառով Ռուսաստանում զարմանում են Վաշինգտոնի  վերաբերմունքից, քանի որ, ըստ իրեն, իրենք Հելսինկիում որոշ համաձայնության էին եկել: ՌԴ նախագահը շեշտել է, որ իրենք չեն պատասխանում ամերիկյան կողմի սպառնալիքներին ու քայլերին, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ քայլերից չի տուժում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, հաղորդում է РИА «Новости».-ն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: