Հայտնի է Թրամփ-Պուտին հանդիպման վայրը. ria.ru

Oct 23, 2018 Comments Off on Հայտնի է Թրամփ-Պուտին հանդիպման վայրը. ria.ru

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Ջոն Բոլթոնը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՌԴ նախագահի հանդիպումը պլանավորված է անցկացնել Փարիզում նոյեմբերի 11-ին:

Ինչպես հաղորդվում է հանդիպումն անցկացվելու է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա միջոցառման շրջանակներում իսկ թե հանդիպումն ինչ ելք կունենա, այն կունենա հաջորդական առանձնազրույց, թե ոչ, դա կախված կլինի տվյալ պահից և երկու երկրների նախագահներից: Հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների պատվիրակներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, գրում է ria.ru-ն:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: