Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստվում է դատի տալ դերասանի փաստաբանին

Oct 23, 2018 Comments Off on Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստվում է դատի տալ դերասանի փաստաբանին

Վիտալինա Ռոմանովսկան մտադիր է պատժել բոլոր նրանց, ովքեր վարկաբեկել են իրեն, հայտնում է «Дни»-ն: Դաշնակահարուհին որոշել է սկսել Արմեն Ջիգարխանյանի փաստաբանից՝ Եվգենի Պարֆենովից:

Մոսկվայի դատարան հայց է ներկայացվել «անձի արժանապատվության, պատվի, գործարար համբավի վերականգնման ու բարոյական փոխհատուցման» պահանջով: Պատճառը փաստաբանի հայտարարությունն է այն մասին, որ Վիտալինան ինսուլինի փոխարեն դերասանին ուժեղ հանգստացնողներ է տվել, որոնք նրան «հակացուցված են եղել»:

Ռոմանովսկայան պատրաստ է ապացուցել, որ դա զրպարտություն է:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: