Առեղծվածային դեպք Երևանում

Oct 23, 2018 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երազ մակնիշի 35 CZ 943 համարանիշի և Nissan մակնիշի 35 ԼR 578 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանութւան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչությայն պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանը, Արթուր Ադամյանը և Գեղամ Գալստյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքով է մահացել և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գուկարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, ովքեր դեպքի վայրից մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի քննիչներն ու փորձաքրեագետները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնութունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: