Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի. Արմենուհի Կյուրեղյան

Oct 23, 2018 Comments Off on Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի. Արմենուհի Կյուրեղյան

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի տեսքով. «Արդյոք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել, արդյոք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայացմամբ. Լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակ հանելով, դըմփ դըմփ հու-ով:

Այսօր երկրում լուրջ վտանգներ եմ տեսնում արտահերթ ընտրություններից հետո երկրոււմ ստեղծվելիք իրավիճակի համատեքստում:

Որևէ մեկը չի կասկածում, որ այդ թիմն ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը, հետևաբար՝ սահմանադրական օրենքներ փոխելու իրավունք: Հենց այս միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյոք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրմանն, ինչպիսիք են մարիխուանայի օրինականացումը, ԼԳԲՏ-ների, համասեռամոլների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն և դրանից բխող նման  ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն, Արցախի ազատագրված տարածքների հետհանձնում, ռուսական զորամասերի՝ Հայաստանից տարածքից դուրս բերելու պահանջ։

Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: